Թուրքիայում եռօրյա սուգ է, իսկ Հայաստանում մինչև այսօր չկա 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը


Թուրքիայում եռօրյա սուգ է, իսկ Հայաստանում մինչև այսօր չկա 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը
Հոկտեմբեր 19 06:20 2023

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․ «Էրդողանը Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարել Պաղեստինում զոհված խաղաղ բնակիչների համար:

85 միլիոնանոց երկիրը սգում է մոտ 500 մուսուլմանի մահը: Իհարկե, Էրդողանը սրանով բարձրացնում է իր դերը իսլամական համայնքում: Սակայն դա չէ էական:

Արցախում զոհված մոտ 300 հայ տղերքի և հրդեհից ևս 200 խաղաղ հայ բնակչի համար հայկական պետությունում` Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն սուգ չհայտարարվեց, այլև չի հրապարակվել նույնիսկ զոհերի անվանական ցանկը: Ինչպես որ մինչև այսօր չկա 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը:

Եթե հայկական պետությունը չի արժեվորում մեր տված զոհերը, դա չի անի ոչ մեկ:

Այսպիսի բարի լույս»: