Կարծում եմ՝ Հայաստանի գազը չեն անջատի և այն եվրոպական գներով նույնպես չեն վաճառի։ Այս մասին News.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագետ, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
«Եթե Հայաստանում ռուսական գազը թանկանա, դա կազդի գների աճի, հայկական ապրանքների մրցունակության վրա և կհանգեցնի տնտեսական անկման։ Որքան էլ խոսում են այն մասին, որ Իրանից հնարավոր է էներգակիրներ ձեռք բերել, այնուամենայնիվ, Ռուսաստանը միշտ առաջարկել է ամենաձեռնտու գինը։ Բացի այդ, Իրանը բազմաթիվ խնդիրներ ունի նավթավերամշակման ոլորտում»,- ընդգծել է փորձագետը։
Նրա կարծիքով, ռուսական շուկան Հայաստանի համար փակ չի լինի, թեև որակի հետ կապված հարցեր կարող են առաջանալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում