Իսրայելի պաշտպանության բանակը օդից կործանիչներով հարձակվել է ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական օբյեկտների վրա, որոնք տեղակայված են բարձրահարկ շենքերում, հայտնում է Al Jazeera-ն։ Երկու շենքերն էլ, որոնցից մեկը Գազայում հայտնի է` որպես «Պաղեստինյան աշտարակ», ամբողջությամբ ավերվել են։ Ի պատասխան՝ «Ալ-Քասամ» գումարտակների խոսնակ Աբու Ուբայդան սպառնացել է. «Այժմ, երբ օկուպացիոն ուժերը պայթեցրել են Պաղեստինի աշտարակը, Թել Ավիվը պետք է պատրաստվի պատասխան հարվածի»։ |
Պաղեստինյան աշտարակի hրթիռակոծումը պատահաբար հեռարձակվել է Al Jazeera-ի ուղիղ եթերում (տեսանյութ)

