Բորելը Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հույս ունի


Բորելը Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հույս ունի
Հոկտեմբեր 5 14:47 2023
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ Բրյուսելում հնարավոր կլինի բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։
 
«Հուսով եմ, որ Բրյուսելում հնարավոր կլինի հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հակամարտությունը չընդլայնվի։ Բացի այդ, Հայաստանում անհրաժեշտ է հասնել քաղաքական կայունացման», - Գրանադայում լրագրողներին ասել է Բորելը։