Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում


Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ Գրանադայում
Հոկտեմբեր 4 13:38 2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է անցկացնել նախօրոք պայմանավորված հանդիպումը Գրանադայում, որին պետք է մասնակցեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ իբրև հանդիպումից խուսափելու առիթ Ալիևը նշել է «Ֆրանսիայի ոչ կոնստրուկտիվ պահվածքը»։