Հնդկաստանում մահացու վիրուսի բռնկում է գրանցվել


Հնդկաստանում մահացու վիրուսի բռնկում է գրանցվել
Սեպտեմբեր 16 18:46 2023

Հնդկաստանում գրանցվել է մահացու «Nipah» վիրուսի բռնկում, որը փոխանցում են հսկա չղջիկները, հայտնում է Mail Online-ը:

 

 

 

Նախնական տվյալներով՝ վարակի հետևանքով արդեն երկու մարդ է մահացել։

 

Համաճարակի պատճառով տարբեր նահանգներում կարանտին և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Ըստ Կերալայի նահանգի առողջապահության նախարարի՝ պոտենցիալ վարակված մարդկանցից վերցված վերջին 11 նմուշները բացասական են եղել։

 

 

«Այս պահի դրությամբ մինչև երեկ վեց նմուշ դրական է եղել, նոր դեպք չի գրանցվել, այժմ մեկուսացման մեջ է 21 մարդ»,- նշել է նա։