Ուկրաինան արդեն կորցրել է 71 հազար մարդ և շատ տեխնիկա, սակայն արդյունքի չի հասել. Պուտին


Ուկրաինան արդեն կորցրել է 71 հազար մարդ և շատ տեխնիկա, սակայն արդյունքի չի հասել. Պուտին
Սեպտեմբեր 12 05:17 2023

Հակահարձակման ընթացքում Կիևն արդեն կորցրել է 71 հազար մարդ և շատ տեխնիկա, սակայն արդյունքի չի հասել։

 

«Այնպիսի զգացողություն է որ «իրենց ժողովուրդը չէ, երբ նրանց նետում են մարտի», – նշել է Պուտինը։

 

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանը չի կարող դադարեցնել ռազմական գործողությունները, մինչ Ուկրաինան հակահարձակում է իրականացնում։

«Արևմտյան զենքի և հրթիռների, այդ թվում՝ սպառված ուրանի, զինամթերքի, մատակարարումը միայն կերկարաձգի հակամարտությունը»-, վստահեցրել է Պուտինը։