Ադրբեջանն Արգենտինային բողոքի նոտա է հղել


Ադրբեջանն Արգենտինային բողոքի նոտա է հղել
Սեպտեմբեր 11 17:14 2023

Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Արգենտինայի դեսպանը, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված՝ Արցախում իրավիճակի վերաբերյալ G20-ի գագաթնաժողովի ժամանակ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հնչեցրած հայտարարության կապակցությամբ։

Ադրբեջանական կողմը բողոքել է, թե Արգենտինայի նախագահի ձևակերպումները  «Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության» դեմ են և հորդորել է խուսափել նման հայտարարություններից։