Օգոստոսի 10-ին, Սուրբ Աննա եկեղեցում կայացել է երգիչ Արաբո Իսպիրյանի ու նրա ընտրյալի՝ Նարինե Գրիգորյանի պսակադրությունը:
Հիշեցնենք, որ Արաբոն Նարինեին ամուսնության առաջարկություն է արել հունիսի 11-ին կայացած իր մենահամերգի ժամանակ: Դադարեցնելով «Աննման» երգի կատարումը Արաբոն մատանի է նվիրել սիրելիին, որից հետո, ստանալով դրական պատասխան, երջանիկ երգիչը շարունակել է մենահամերգը:
Ներկայացնում ենք նոր լուսանկարներ հարսանիքից: