Հուլիսի 29-ին, ժամը 17:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Ճանապարհային ոստիկանության անցակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Բ․) և «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Փրկարարները վարորդներին ցուցաբերել են առաջին օգնություն, մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը»,- ասված է հաղորդագրության մեջ: