Երբեք չեմ շփվի այնպիսի տղայի հետ, ով բացի «լոպազությունից» ոչնչի չի հասել. ով է Քիմ Քարդաշյանին նման հայ վիդեոբլոգերը (լուսանկարներ)


Երբեք չեմ շփվի այնպիսի տղայի հետ, ով բացի «լոպազությունից» ոչնչի չի հասել. ով է Քիմ Քարդաշյանին նման հայ վիդեոբլոգերը (լուսանկարներ)
Օգոստոս 10 00:44 2017

Armday.am-ը շարունակում է պատմել համացանցում հայտնի դարձած հայ երիտասարդների մասին: Այս անգամ զրուցել ենք Անի Խաչատրյանի հետ, ով բնակվում է Գերմանիայում, նա Instagram-ում համարձակ խոսում է ամենատարբեր հարցերի շուրջ՝ նկարահանելով փոքրիկ տեսանյութեր, որոնք մեծ տարածում են գտնում: Անիին հաճախ են նմանացնում Քիմ Քարդաշյանին: Մենք փորձել ենք պարզել, թե ինչպես է նա վերաբերվում այդ համամատություններին, ինչով է զբաղվում և երբ է պատրաստվում նոր տեսանյութեր ներկայացնել:

-Անի, ինչպե՞ս որոշեցիր, որ բացի լուսանկարներից պետք նաև տեսանյութեր հրապարակես, որտեղ պիտի խոսես ամենատարբեր թեմաներից:

-2014 թ.-ին ինձ համար բազմոցին նստած էի և թերթում էի Instagram-ը , այդ ժամանակ աղջիկների մոտ շատ ակտուալ էր Hermes պայուսակների հետ նկարվելը ու բոլորի մոտ նույն վիճակն էր, ում էջի վրա սեղմում էի, սեղանին դրված էր պայուսակը և տարբեր դիրքերով նկարները այդ պայուսակի հետ : Այդ պահին մոտս միտք առաջացավ նկարել վիդեո: Պետք է նշեմ, որ այդ ժամանակ իմ հետևորդների քանակը շատ քիչ էր, վիդեոն դարձավ շատ ակտուալ և տարբեր կայքեր instagram-ում և Facebook-ում սկսեցին տարածել այն, շատերը ընդունեցին դա հումորով, շատերն էլ սկսեցին քննդատել: Դրանից հետո սկսեցի էլի վիդեոներ նկարել, բայց այս պահին դադար է, կան թեմաներ, որոնք շատ ակտուալ են և որոնց մասին պետք է խոսվի: Շուտով կանդրադառնամ նաև դրանց:

-Քեզ հաճելի՞ է, երբ ասում են, որ նման ես Քիմ Քարդաշյանին: Ինքդ տեսնո՞ւմ ես այդ նմանությունը, սիրո՞ւմ ես Քիմին, փորձո՞ւմ ես որոշակի հնարքներ սովորել նրանից՝ ոճի հետ կապված:

-Իհարկե, հաճելի է: Քիմ Քարդաշյանը աշխարհի ամենացանկալի և գեղեցիկ կանացից մեկն է, ինչո ոչ: Եսդեռ մանկուց չեմ սիրել նմանվել ինչ-որ մեկին՝ թե՛ ոճային առումով, թե՛ այլ, աշխատում եմ չհագնել այն, ինչ բոլորն են հագնում: Անգամ հիմա, երբ բոլորը վիրահատում են քիթը և շուրթերի ծավալն են մեծացնում, ուզում եմ գնամ ու շուրթերս փոքրացնեմ, քանի որ ունեմ հաստ շուրթեր ու փոքր քիթ, բայց հուսով եմ, որ շուտով դրա ժամանակն էլ կանցնի, քանի որ կան շատ ու շատ աղջիկներ, ովքեր բացարձակ չունեն քիթ վիրահատելու խնդիր, բայց անում են: Ես դեմ չեմ նման բաներին, ամենմարդ ինքն ունի իր գեղեցկության իդեալը, եթե ինչ-որ բան թերի է և կարելի է ուղղել, ինչու ոչ, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

-Դու բավականին համարձակ ես ու դա արտահայտվում է ոչ միայն տեսանյութերում, այլ նաև առանց դիմահարդարման, տնային հագուստով լուսանկարներ հրապարակելով. երբևէ չե՞ս մտածել կերպար ստեղծելու ու այն մինչև վերջ պահելու մասին:

-Գտնում եմ, որ առանց դիմահարդարման ներկայանալը չի նշանակում համարձակ լինելմ ինձ համար դա նորմալ է, ես չեմ նեղվում իմ տեսքից, ամեն աղւիկ ունի իր յուրօրինակ գեղեցկությունը, ուղղակի, իմ կարծիքով, շատերը հանրության կարծիքների զոհն են: Ես համարում եմ, որ առանց որևիցե կերպար ստեղծելու արդեն իսկ ինձնով անհատական կերպար եմ և դա միայն ինձ չէ, որ վերաբերվում է, այլ բացարձակապես բոլորին:

-Այսօր Instagram-ում գեղեցիկ աղջիկների պակաս չկա: Շատ են նաև քննադատությունները նրանց հասցեին, ինչպե՞ս ես դու վերաբերվում այդ ամենին: Քեզ համար հոգնեցնող չե՞ն մշտապես գեղեցիկ տեսք ունեցող աղջիկները:

-Նորից եմ կրկնում, ամեն բան չափի մեջ է գեղեցիկ: Ես ինքս աղջիկ եմ և լավ տեսք ունենալը առաջինը ինձ է հաճելի: Ինչ վերաբերվում է դիմահարդարմանը, պետք է նշեմ, որ 40 աստիճան շոգին անիմաստ եմ համարում յուրքանչուր տեսակի դիմահարդարում, բայց քանի որ ես ինձ չեմ վերապահում խոսել ինչ-որ մեկի տեսքից, ապա թող աղջիկները իրենք որոշեն լինել շպարված, թե ոչ: Չէ որ մենք բոլորս էլ ունենք թաքնված կոմպլեքսներ, որոնց մասին գիտենք միայն մենք և ամեն մեկս մի ձևով ենք փակում դրանք:

-Ի՞նչ կփոխեիր Instagram-ի հայ համայնքում. Քեզ դուր է գալի՞ս ինչպես են իրենց պահում թե տղաները, թե աղջիկները:

-Եթե ցանկանամ էլ, չեմ կարող փոխել. ամեն մարդն ինքն է իր կյանքի, իր էջի և իր իսկ ուղեղի տերը: Ամեն բան տարիքր հետ փոխվում է, չեմ քննարկի ոչ աղջիկներին, ոչ տղաներին 2 կողմից էլ ոնց էլ նայեմ, միևնույնն է, տղան իրեն պահում է այն սահմանների մեջ, ինչքան աղջիկն է թույլ տվել, աղջիկն էլ այնպես, ինչպես տղան է իրեն դրսևորել:

-Ի՞նչ է, ի վերջո, instagram-ը քեզ համար. ինքնադրսևորվելու միջո՞ց, պարզապես վա՞յր, ուր կարելի է կիսվել լուսանկարներով, թե՞ հայտնի դառնալու հեշտ ճանապարհ:

-Երբեք չեմ ցանկացել ինքնահաստավել կամ լինել հայտնի, քանի որ ես ինձ համարում եմ այս կյանքում որոշ չափով ինքնահաստատված մարդ, քանի որ կախում չունեմ ոչ մեկից. ինքնս եմ պահում իմ գլուխը և օգնում եմ նաև ծնողներիս:

-Հետաքրքիր է, որպես աղջիկ, երբ դիտում ես այլ աղջիկների էջեր, որտեղ համարձակ ու բաց լուսանկարներ կան, ի՞նչ ես մտածում:

-Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ նկարներով կամ բաց հագուստով չես կարող դատել մարդուն, ամեն մարդ ինքն ունի իր ազատության սահմաններևը. ես՝ իմը, մյուսները՝ իրենցը և ինչ կարող ե աննորմալ լինել ուրիշի համար, կարող է լինել նորմալ ինձ: Խոսել բաց հագուստից կամ համարձակ նկարերից այդ ամենը շատ հարաբերական և վիճելի հարցեր են, քանի որ կարծիքներն ու քննարկումները շատ կլինեն, դրա համար ամեն մարդ պետք է գիտակցի, որ ամեն ինչ չէ, որ պետք է դառնա հանրությանը հասանելի և քննարկման առարկա:

-Ի՞նչ ես մտածում ժամանակակից հայ տղաների մասին, որո՞նք են նրանց գլխավոր առավելություններն ու թերություններն, ըստ քեզ:

-Շատ լավ հարց է. ժամանակակից տղաներ, որոնցից 90%-ը միայն ցույց է տալիս, որ քայլում է ժամանակի հետ, բայց այդպես չէ: Ունեմ շատ տղա ընկերներ ու հարգում եմ իրենց աշխատասիրությունը, իրենցով ինչ-որ բանի հասնելը: Չեմ հարգում «ժամանակակիցներին», ովքեր իրենց պապայով են լավ տղա կամ շրջապատում հարգված:

-Ինչպիսի՞ն պիտի լինի տղան, որ ուզես նրա հետ շփվել, երբևէ Instagram-ում առաջին քայլն արե՞լ ես:

-Ինչպես ասում է տատիկս՝ տղամարդը պետք է լինի տղամարդ. կամ դու տղամարդ ես, կամ ոչ: Ո՛չ, առաջին քայլ չեմ արել երբեք, բայց եթե գտնեմ պետք է, կանեմ, ինչու ոչ: Ուզում եմ նշել՝ չնայած որ շատերն ինձ միշտ գիտեն որպես ուրախ մարդ, ունեմ շատ ուժեղ բնավորություն՝ ես կարող եմ շփվել միմիայն ինձանից քառակի անգամ ուժեղ տղամարդու հետ:

Շարունակիր մտքերը…

Ես երբեք չեմ շփվի/ հանդիպի այնպիսի տղայի հետ, ով… իր խոսքը գետնով կտա, ով իր կյանքում բացի լոպազությունից ոչնչի չի հասել, ով իր կյանքում գոնե որոշ չափով ինքնահաստատված չէ ու ապրում է ծնողների հաշվին և չէ էլ պատրաստվում ինքն իրենով ստեղծել ինչ-որ բան ապագայի համար:

Ես երբեք համացանում չեմ տեղադրի… այն, ինչ անձնական է, քանի որ դա միայն իմն է, թույլ չեմ տա իմ անձնականը դառնա քննարկման թեմա ու ինչ-որ մեկը իր երկար քիթը խոթի կյանքիս մեջ: Երբեք չեմ սիրել, որ կյանքիս խառնվել են:

Ես միշտ վստահ կլինեմ, որ … այն մարդիկ, ովքեր մանկությունից հետս են, կմնան հետս մինչև մահը չբաժանի մեզ: Ու միշտ վստահ կլինեմ, որ աշխարհում դե կա բարոթյոււն: Մաղթում եմ, որ նախանձը ու չարությունը կորեն բոլորի միջից, չէ որ մի կյանք ենք ապրում որ թող որ այն խաղաղ լինի: