ԱՄՆ-ում 1,55 մլն դոլարով վաճառքի է հանվել շքեղ առանձնատուն, որտեղ ժամանակ առ աժամանակ այցելել է ԱՄՆ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը, գրում է Daily Mail-ը:
«Ֆեյրֆիլդ կալվածք»-ը գտնվում է Նյու Յորք նահանգում: Առանձնատունը կառուցվել է 1864-1875թթ.՝ տեղացի գործարար Նաթանիել Ժիլեթի կողմից:
Այն ունի 7 ննջասենյակ, ընդարձակ գրադարան, խոհանոց, լողավազան և այլ հարմարություններ:
Ներկայում առաձնատունը պատկանում է Դոդ ընտանիքին: