Մայիսի 5-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ բեռնատար ավտոմեքենայի վարորդը մահակով հարվածել է իր «Հոնդայի» դիմապակուն, որը կոտրվել և մարմնական վնասվածք է պատճառել իրեն:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները պարզել են, որ Գյումրի-Սպիտակ ճանապարհին բեռնատարն ընթացել է ճանապարհի մեջտեղով՝ «Հոնդայի» վարորդին թույլ չտալով վազանց կատարել:
Այնուհետև Գարգառ գյուղում նշված բեռնատարի վարորդը հայհոյանքներ է հնչեցրել «Հոնդայի» վարորդի հասցեին, իսկ երբ վերջինս մոտենալով՝ փորձել է պարզաբանում ստանալ, բեռնատարի վարորդը՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղի 44-ամյա բնակիչ, մետաղյա ձողով խփել է մեքենայի կողային ապակուն՝ պատճառելով նյութական վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին