Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացել է արևմտյան շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ անցկացվող Met Gala ամենամյա միջոցառումը, որին հյուրերը ներկայանում են թեմատիկ հանդերձներով:
Այս տարվա միջոցառումը նվիրված է եղել լեգենդար դիզայներ Կառլ Լագերֆելդին, որը կյանքից հեռացել է 2019-ի փետրվարի 19-ին: Միջոցառումն անցկացվել է «Կառլ Լագերֆելդ. գեղեցիկի սահմանագիծը խորագրով»:
Daily Mail պարբերականը գեղեցիկ ֆոտոշարքով ներկայացրել է երեկոյի ամենալավ հագնված աստղերին, որոնց շարքում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: 42-ամյա Քարդաշյանը կրել է Schiaparelli զգեստ՝ ծածկված 50 000 մարգարիտներով, որոնք, կարծես, փաթաթվել են նրա մարմնին:
Չորս երեխաների մայրը մանրամասնել է, որ հատուկ այս առիթի համար մարգարիտներ է ընտրել, քանի որ «Chanel-ի խորհրդանշական մարգարիտները մտազուգորդվում են Լագերֆելդի հետ»:
Ստորև ներկայացնում ենք երեկոյի աստղերին՝
Քիմ Քարդաշյան
A$AP Rocky-ն և Ռիհանան
Ժիզել Բյունդխեն
Քենդալ Ջեները, Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները
Ջենիֆեր Լոպես
Cardi B
Մարգո Ռոբի
Ջիջի Հադիդ
Ռիտա Օռա
Ջեսիքա Չեսթեյն
Պրիանկա Չոպրան և Նիք Ջոնասը
Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելցը
Ջարեդ Լետո
Դուա Լիպա
Պենելոպե Կրուս
Doja Cat
Նիքոլ Քիդման
Իրինա Շեյք
Սուկի Ուոթերհաուսն ու Ռոբերտ Պատինսոնը