34-ամյա վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է


34-ամյա վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է
Մայիս 1 11:17 2023

Երեկ՝ ապրիլի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Մ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայի թիվ 43/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, դեռևս ինքնությունը չպարզված, տղամարդ հետիոտնի։ 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդն այնուհետև ահազանգել է 1-02։ 

 

 

Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել նրան, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։