Victoria’s Secret-ի մոդելի և իտալացի միլիոնատիրոջ շքեղ հարսանիքն Իտալիայում. լուսանկարներ


Victoria’s Secret-ի մոդելի և իտալացի միլիոնատիրոջ շքեղ հարսանիքն Իտալիայում. լուսանկարներ
Օգոստոս 1 11:33 2017

Victoria’s Secret-ի ռուսաստանցի մոդել Վիտա Սիդորկինան ամուսնացել է իտալացի միլիոնատեր Վալերիո Մորաբիտոյի հետ:

Elle-ի փոխանցմամբ՝ 23-ամյա մոդելն ու Morabito Projects շինարարական ընկերության 43-ամյա սեփականատերն ամուսնացել են իտալական Ռավելլոյում:

Հարսնացուի զգեստը կարել է լիբանանցի դիզայներ Զուհաիր Մուրադը:

Belmond Hotel Caruso հյուրանոցում կազմակերպված հանդիսության ժամանակ նորապսակներն իրենց առաջին պարը պարել են Քրիստինա Փերիի A Thousand Years երգի ներքո:

Նորապսակներին շնորհավորելու համար Իտալիա են մեկնել նրանց հարազատները, ինչպես նաեւ Սիդորկինայի ընկերուհիներն ու գործընկերները:

Հիշեցնենք, որ Վիտան եւ Վալերիոն իրենց նշանադրության մասին հայտարարել էին այս տարեսկզբին: Մամուլի տեղեկություններով՝ 2010 թվականին Մորաբիտոն կարճատեւ սիրավեպ է ունեցել Իրինա Շեյքի հետ, բայց այն ժամանակ Իրինան նախապատվությունը տվել է ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին: