Ռուսաստանի գիտական և տեխնիկական փաստաթղթերի պետական արխիվն (РГАНТД) առաջին անգամ հրապարակել է տիեզերագնաց Յուրի Գագարինի ինքնաթիռի կործանման վայրից լուսանկարներ, որոնք արվել են 1968 թվականի մարտի 27-ին տեղի ունեցած ավիավթարից անմիջապես հետո։
«РГАНТД-ն առաջին անգամ լուսանկարներ է հրապարակում վթարի վայրից»,- հայտնում է արխիվը սոցիալական ցանցերում։
Արխիվը հրապարակել է ինքնաթիռի ֆյուզելյաժի բեկորների երեք լուսանկար, դրանք արվել են մարտի 28-ին՝ ավիավթարի հաջորդ օրը։
Գագարինը զոհվել է առաջին գծի օդաչու Վլադիմիր Սերեգինի հետ՝ վթարի ենթարկվելով ՄիԳ-15 УТИ ուսումնական կործանիչով։
Չնայած առաջ քաշված բազմաթիվ վարկածներին, աղետի ստույգ պատճառներն առ այսօր անհայտ են։