Հորդանանի միապետ Աբդալլահ Երկրորդի և թագուհի Ռանիայի ավագ աղջիկը՝ արքայադուստր Իմանը, ամուսնացել է. նրա ընտրյալը Նյու Յորքում բնակվող ֆինանսիստ Ջամիլ Ալեքսանդր Թերմիոտիսն է:
Ինչպես գրում է Daily Mail-ը, 25-ամյա արքայադստեր պսակադրության արարողությունը կայացել է մայրաքաղաք Ամմանում՝ հանգստյան օրերին: Նշվում է, որ հարսնացուն նախապատվություն է տվել Dior զգեստին, որը համադրել է մոր թագերից մեկի հետ:
Ինչ վերաբերում է փեսացուին, ապա նա ծնվել է Վենեսուելայում, երկու տարով մեծ է Իմանից և աշխատում է Նյու Յորքում գործող Venture Capital վենչուրային ֆոնդում: