ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Kia-ն ու Audi-ն, կա վիրավոր


ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են Kia-ն ու Audi-ն, կա վիրավոր
Մարտ 9 10:38 2023

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանի վարած Kia Forte մակնիշի և դեռևս ճչշտված վարորդի կողմից վարած Audi մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

1 հոգի տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Վարորդներին և վիրավորին առաջինն օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։