Կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կա 13 վիրավոր


Կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կա 13 վիրավոր
Մարտ 7 11:47 2023

Մարտի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում Մոնթե Մելքոնյան-Իսկավոի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը, գրում է shamshyan.com-ը։

 
 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 
Պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ Hyundai ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները կառավարության աշխատակազմից են։