Այսօր՝ հուլիսի 29, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու պսակադրությունը։ Հայկ Ամիրյանն ամուսնանում է իր ընտրյալի՝ Լիլի Զախարենկոյի հետ։ Նշենք, որ Լիլին պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է։ Armday.am-ի թղթակիցը փոխանցում է, որ զույգի պսակադրության արարողությանը ներկա են եղել հարազատներն ու ընկերները։ Նկատենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից պսակադրության արարողությանը ներկա չեն եղել, սակայն չի բացառվում, որ նրանք ներկա կլինեն հարսանեկան խնջույքին։
Արմեն Ամիրյանն ավելի վաղ Armday.am-ի հետ զրույցում ասել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաններ որդու հարսանքին հրավիրված են։ Ի դեպ Ամիրյանի որդու հարսանիքին Սերժ Սարգսյանը ներկա չի գտվի։ Վերջինս արտերկրում վայելում է իր արձակուրդը։
Հավելենք, որ այսօր Ամիրյանների ընտանիքում կրկնակի տոն է։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշում է իր ծննդյան 50 ամյակը։
Հայկի եւ Լիլիի պսակադրության բացառիկ լուսանկարները ներկայացնում ենք ստորև։