Աշխարհի 14 ամենաշքեղ զբոսանավերը


Աշխարհի 14 ամենաշքեղ զբոսանավերը
Հունվար 27 01:59 2023

Insider.pro-ն կազմել է աշխարհի 14 ամենաշքեղ զբոսանավերի ցանկը։

 

b068c00ef

Mercedes-ը միավորվեց նավեր արտադրող Silver arrows marine ընկերության հետ՝ այս զբոսանավը ստեղծելու համար։ Արտադրվելու է զբոսանավի ընդամենը 10 օրինակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գնահատվում է 1.7 մլն դոլար։ Նստատեղը նախատեսված է 10 մարդու համար։

 

b068c12f7

Microsoft ընկերության հիմնադիրներից Պոլ Ալենը Octopus անունը կրող այս զբոսանավի սեփականատերն է։ Այն գնելու համար Ալենը 200 մլն դոլար է ծախսել։

b068c28b8

 

Զբոսանավի վրա կա լողավազան, երկու ուղղաթիռ և կինոթատրոն։ Նավի վրա կա նաև բասկետբոլի դաշտ և ձայնագրման ստուդիա։

 

b068c3781Այս զբոսանավի նախագիծը մշակվել է ճարտարապետ Յահի Հադիդի և նավեր արտադրող գերմանական Blohm+Voss ընկերության համատեղ ջանքերով։ Այս նախագծով կառուցվելու է 5 զբոսանավ, որոնց երկարությունը կազմելու է 89 մետր։ Նախատեսված է դրանում կառուցել լողավազան և ջակուզի։

 

 

 

Նախորդ տարի Ջեյ Զին և Բեյոնսեն սեպտեմբերյան իրենց հանգիստն անցկացրին այս զբոսանավի վրա, որը հայտնի է Galactica Star անունով։ Զբոսանավի արժեքը կազմում է 73 մլն դոլար. այն տեղավորում է 12 մարդ։

 

b068c948d

Վերջերս Heesen ընկերությունը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ Galactica Super Nova զբոսանավը։ Այն կունենա 6 մետր խորությամբ լողավազան։ Զբոսանավի արժեքի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հրապարակվում։

11a4145df

90 մետրանոց Moonstone զբոսանավը տեղավորում է 12 անձի։ Այն ունի լողավազան, մարզասրահ, ջակուզի, սպա, կինոթատրոն և տարածք ուղղաթիռի համար։

 

b068e178b

Silver Fast զբոսանավը կարող է 18507 կմ տարածք անցնել միայն մեկ լիցավորմամբ։ Նախնական արժեքը կազմում է 90 մլն դոլար։

 

11a416db4

Մինչ այժմ, սակայն, անհայտ է, զբոսանավը կարտադրվի՞, թե՞ ոչ։ Նախատեսվում է կառուցել 9 խցիկ, սոլյարի, բաց կինոթատրոն, տարածք ուղղաթիռի համար և 8 հոգու համար նախատեսված ջակուզի։

 

b068e5f8b

Ավտոմոբիլային հայտնի դիզայներ Հենրիկ Ֆիսկերը զբոսանավ է կառուցում, որում նախատեսում է կառուցել սպա կենտրոն, մի քանի բար և ջակուզի։

 

11a417406

Կարող է տեղավորել 12 ուղևորի և անձնակազմի 11 անդամի։ 2018թ. զբոսանավը կարող եք գնել 37 մլն դոլարով։

b068e985f

 

Azzam՝ աշխարհի ամենամեծ մասնավոր զբոսանավը։

b068e7f02

Սեփականատիրոջ անունը հայտնի չէ, սակայն շատերը ենթադրում են, որ այն պատկանում է Աբու Դաբիի թագավորական ընտանիքին։ Արժեքը գնահատվում է 600 մլն դոլար։

b068ebe15

106 մետրանոց այս զբոսանավի նախագծի մեջ մտնում են մարզասրահ և բար։ VIP համարը և 6 սենյակները տեղավորում են 18 մարդու։

b068edd76

Զբոսանավը ստացել է Stiletto անվանումը։ Նախատեսվում է կառուցել երկու լողավազան, որոնցից մեկը փոքրիկ ջրվեժ կունենա։

11a417e0d

Ռոման Աբրամովիչի զբոսանավը, որը հայտնի է Eclipse անունով, ըստ բամբասանքների, արժե 500 մլն դոլար։

b068f0dcc

Իր մեծությամբ այն աշխարհում երկրորդն է։ Կա 24 խցիկ հյուրերի համար, պարահրապարակ և մի քանի ջակուզի։

b068f19ee

Shaddai զբոսանավն առանձնանում է իր յուրահատուկ տեսքով։

b068f23e8

Նախագծի հեղինակն իտալացի Գաբրիել Տերուցին է։

b068d985e

Sunseeker զբոսանավը ցանկում ներկայացվածների հետ չի կարող համեմատվել երկարությամբ, սակայն նրանց չի զիջում իր շքեղությամբ։

b068d7f57

Այստեղ կա բար, ջակուզի։

11a415833

Ascendance զբոսանավն առաջին անգամ հանրությանը կներկայացվի սեպտեմբերի վերջին Մոնակոյում։

b068d603e