Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 73 կմ հատվածում, Ապարան քաղաքում բախվել են 3 մեքենաներ՝ «Mercedes G» և երկու «Opel Astra»-ներ։ «Opel Astra»-ներից մեկը բախման հետևանքով հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
