2023-ի առաջին թագավորական հարսանիքը. Բրունեյի արքայադուստրն ամուսնացել է զարմիկի հետ (լուսանկարներ, տեսանյութ)


2023-ի առաջին թագավորական հարսանիքը. Բրունեյի արքայադուստրն ամուսնացել է զարմիկի հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Հունվար 26 00:08 2023

Բրունեյի արքայադուստր Ազեման ամուսնացել է, ինչի կապակցությամբ կազմակերպվել են շքեղ տոնակատարություններ, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ սա 2023-ի առաջին թագավորական հարսանիքն է:

38-ամյա հարսնացուն և նրա ամուսինը՝ արքայազն Բահար իբն Ջեֆրի Բոլկիան, որն ի դեպ նրա զարմիկն է, տարբեր տոնական արարողություններ են անցկացրել հարսնացուի հոր՝ Բրունեյի սուլթանի պաշտոնական նստավայրում՝ Իստանա Նուրուլ Իմանում:

Այն բանից հետո, երբ 76-ամյա միլիարդատեր սուլթան Հասանալ Բոլկիան իր պաշտոնական օրհնությունն է տվել, մեկնարկել է զույգի հարսանեկան տոնակատարությունների շաբաթը: