Դուբայում (ԱՄԷ) բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը՝ Atlantis The Royal-ը, որի կառուցման արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար:
Բացման արարողությանը հրավիրված է եղել հայտնի երգչուհի Բեյոնսեն, գրում է Daily Mail-ը, որի տեղեկություններով՝ բացմանը հնարավոր է եղել ներկա լինել միայն անձնական հրավերով։
Բացման արարողությանը Բեյոնսեի համերգն առաջինն է 2018 թվականից ի վեր։ Երգչուհին բեմում 70 րոպեում փոխել է երեք զգեստ՝ ուկրաինական Frolov ապրանքանիշի վարդագույնը, լիբանանցի դիզայներ Nicholas Jebran-ի կարմիրը և Դուբայի Atelier Zuhra ապրանքանիշի դեղինը։
Երգչուհին կատարել է իր գլխավոր հիթերը՝ Crazy in Love, Spirit և Drunk in Love: Իր ելույթի համար, ըստ նախնական տվյալների, նա ստացել է 24 միլիոն դոլար։
Նշվում է, որ պրեմիում դասի հյուրանոցում մեկ գիշերը կարժենա մոտ 200 000 դոլար։ Ծառայությունը ներառում է անձնական սպասավորի տրամադրում: Բացի այդ, նրանց առաջարկվում են մաքուր ոսկով պատված պատրաստված ատամի խոզանակներ, ածելիներ և սանրեր։
Հյուրանոցի ներսում գտնվող խանութներում կվաճառվեն Պիկասոյի կտավները։