20 տարի առաջ մի խումբ արկածախնդիր նյույորքցիներ աշխարհում առաջին անգամ նշեցին Առանց տաբատի օրը՝ No Trousers Day-ը, ինչից հետո այն դարձավ համաշխարհային ֆենոմեն, գրում է Daily Mail-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի որոշ բնակիչներ այս տարի, քովիդային համավարակից հետո առաջին անգամ, անտեսելով ցուրտը, հանել են տաբատներն ու միայն վարտիքներով մետրո նստել՝ այդ կերպ նշելով Առանց տաբատի օրը:
Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ: