Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի մարմինը տեղափոխվել է ֆուտբոլի արքայի հարազատ ակումբի՝ «Սանթոսի» մարզադաշտ։
Այս մասին հայտնել է խաղացողի որդին՝ Էդսոն Չոլբի դո Նասիմենտոն։
«Մենք եկանք տուն»,- սոցցանցի իր էջում գրել է ֆուտբոլային լեգենդի որդին։
Պելեին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Սանթոս» մարզադաշտում։ Այն կմեկնարկի այսօր՝ հունվարի 2-ին, Երևանի ժամանակով 17:00-ին։