Փոքրիկ բիկինիներ, կպած լողազգեստներ, շորտեր եւ այլն. ինչ են լողափում կրում մեր օրերի թագուհիներն ու արքայադուստրերը.
Իրենց կյանքի մեծ մասն այս անձինք անցկացնում են պաշտոնական միջոցառումներում, որտեղ փայլում են իրենց զգեստներով, սակայն, հանգստի ժամանակ նրանք էլ սովորական մարդկանց պես արեւայրուք են ընդունում եւ կրում հասարակ լողազգեստներ։
Քեթրին. Քեմբրիջի դքսուհի.
Դքսուհի Քեթրինի առաջին երկրպագուները հայտնվեցին նախքան բրիտանական արքայական ընտանիքի անդամ դառնալը։ 2006-ին Ուիլյամն ու Քեթրինը դեռ ամուսնացած չէին, երբ Հարիի ընկերակցությամբ ուղեւորվեցին արեւային Իբիցա, որտեղ բրիտանացիների ապագա սիրելին ցուցադրեց իր գեղեցիկ կազմվածքը։
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա 2-րդ
Իհարկե Ելիզավետան մանրակրկիտ թաքցնում է իր անձնական կյանքը, նա իրեն առաջին ու վերջին անգամ է թույլ տվել նկարվել լողազգեստով ընդամենը 13 տարեկանում, սակայն նրա երկրպագուները շատ են ցանկանում թագուհուն տեսնել լողազգեստով, ուստի միացրել են իրենց երեւակայությունն ու Photoshop-ը։
Մադլեն. Շվեդիայի արքայադուստր
Շվեդիայի արքայադուստր Մադլենը մեծ սեր է տածում արեւայրուքի հանդեպ։ Լողափում նա նախընտրում է փոքրիկ բիկինիներ։
Շարլեն. Մոնակոյի իշխանուհի
Նախկինում հաջողակ լողորդուհի, ներկայումս Մոնակոյի իշխանուհի Շարլենը կանացի կազմվածք ունի։ Հանգստյան վայրերում նա նախընտրում է սպորտային լողազգեստներ.
Շարլոտա Կազիրագի. Մոնակոի արքայադուստր
Պետք է ասել, որ Շարլոտան կարող է իրեն թույլ տալ լողազգեստի ցանկացած մոդել, սակայն նա նախընտրում է բաց տեսակը։
Մարի. Դանիայի արքայադուստր
Վերջինս եւս բարեկազմ է, ուստի կարող է իրեն թույլ տալ ցանկացած տիպի լողազգեստ.
Մարիա-Օլիմպիա. Հունաստանի եւ Դանիայի արքայադուստր
20-ամյա արքայադուստրը մոդելային կազմվածք ունի. Instagram-ում նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում լողափից.