Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի մահվան մասին լուրերին։
«Ֆուտբոլի արքան լքեց մեզ, բայց նրա ժառանգությունը երբեք չի մոռացվի։ Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է 24-ամյա ֆրանսիացին սոցցանցում՝ գրառմանը կցելով համատեղ լուսանկար աշխարհի եռակի չեմպիոնի հետ։