Չինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարձր բացօթյա լողավազանը, որը գտնվում է Նանինգ քաղաքում:
Լողավազանը գտնվում է 403 մ բարձրությամբ Guangxi China Resources Tower երկնաքերում՝ գետնից 323մ բարձրության վրա՝ 71-րդ հարկում, որտեղից բացվում է շրջակա շենքերի, զբոսայգիների և լեռների 180 աստիճանի համայնապատկերը:
Այն գերազանցում է Marina Bay Sands-ի 57-րդ հարկի լողավազանի ռեկորդը: