Դեկտեմբերի 8-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23։00-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա փողոցում բախվել են վրացական համարանիշներով BMW, Skoda, Opel Astra և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կան վիրավորներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Գ. Սարգսյանի կողմից փաստով նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Skoda-ն հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում և սպասարկվում է պարեկային ծառայության Երևանի գնդի կողմից։