Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի, սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ


Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի, սպանություն հատկանիշներով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ
Դեկտեմբեր 6 23:15 2022

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Կորյունի 23/12 հասցեում գտնվող շինություններից մեկում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

 
 
 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Սարգսյանն ու Հովհաննես Առաքելյանը։

 

 

Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ՝ մահճակալի կողքին, հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

 

 

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։