Ինձ համար միշտ հաճելի է լսել «Դուք գեղեցիկ եք». Գոհար Հարությունյան (լուսանկարներ)


Ինձ համար միշտ հաճելի է լսել «Դուք գեղեցիկ եք». Գոհար Հարությունյան (լուսանկարներ)
Հուլիս 27 14:49 2017

BlogNews.am-ը զրուցել է չորրորդ զավակին սպասող «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանի հետ գեղեցկության, կանացի երջանկության, մայրության թեմաների շուրջ, դե իսկ հրաշալի կարգավիճակում գտնվող գեղեցկուհու ու նրա երեխաների ֆոտոշարքը լավագույն ներշնչանքը կարող է լինել բոլոր այն կանանց համար, ովքեր պատրաստվում են մայրանալ.

«Սկզբում շատ զույգեր են պլանավորում շատ երեխաներ ունենալ, սակայն ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, քանի որ դա իսկապես շատ բարդ է: Երբ Միացյալ Նահանգներում էի, կրկնակի արագությամբ ուսումս ավարտեցի, որպեսզի գամ Հայաստան, որովհետև միշտ մտադրություն ունեի հենց Հայաստանում ընտանիք կազմելու: Ընդամենը 25 տարեկան էի, բայց արդեն զգում էի ընտանիք կազմելու պատասխանատվությունը, ցանկությունն ու հասկանում էի, որ արդեն ժամանակն է: Ամուսնուս հետ նոր էինք շփվում, երբ քննարկեցինք ընտանիքում շատ երեխաներ ունենալու թեման: Սկզբում շատ զույգեր են պլանավորում շատ երեխաներ ունենալ, սակայն ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, քանի որ դա իսկապես շատ բարդ է: Չնայած նրան, որ ես էլ, ամուսինս էլ բավականին հասուն տարիքում ենք ամուսնացել, ձգտեցինք ու բազում դժվարություններ հաղթահարելով կատարեցինք մեր երազանքը՝ դարձանք բազմազավակ ծնողներ:

Ամեն երեխա ծնվում է՝ իր հետ բերելով նոր երջանկություն: Իհարկե, սկզբում բոլորն էլ երեխային սպասելիս պատկերացնում են ուրախ, միշտ ժպտացող, ժամանակին քնող, ամեն ինչ ուտող երեխա, սակայն պետք է իմանալ, որ ամեն երեխայի հետ ծնողների կյանքում նաև դժվարություններն են ավելանում: Ինձ մոտ այդպես է. առաջին երեխայիս մեծացնելն էլ է շատ բարդ եղել՝ ժամերով լաց, անհանգիստ գիշերներ, լարվածություն: Երկրորդ աղջիկս գիշերներն ընդհանրապես չէր քնում, և երբ պիտի ծնվեր տղաս, մտածում էի՝ արդեն փորձառու եմ, հեշտ կհաղթահարեմ, բայց ամենամեծ դժվարությունները տղայիս հետ էին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: