Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի. 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է


Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի. 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոյեմբեր 9 10:10 2022
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:
 
Նրանցից 5-ը գտնվում են մարզային բժշկական կենտրոնի հսկողության տակ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում:
 
 
Վթարից մյուս 3 տուժածներին տեղափոխել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, և տեղափոխումն իրականացվել է սանավիացիայի միջոցով: