Մեծ Բրիտանիայի բնակիչներն անցած գիշեր հնարավորություն են ունեցել հետևելու «Որսորդի լուսին» կոչվող բնական երևույթին: Ինչպես գրում է Daily Mail-ը, խոսքը հոկտեմբեր ամսվա լիալուսնի մասին է:
Պարբերականը նկատում է, որ երկնքի պարզության շնորհիվ լիալուսին շատ տեսարժան է եղել: Նշվում է, որ լուսանկարիչները երկրի տարբեր անկյուններից շտապել են ֆիքսել բնական ֆենոմենի ուշագրավ կադրերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հոկտեմբերի լիալուսինը ստացել է «Որսորդի լուսին» անվանումը, քանի որ նախկինում հոկտեմբերին ավանդաբար լիալուսնի գիշերն էին որսանում: