Հայաստանում տեղի է ունենում հանրության լայնածավալ ապատեղեկացում և ապակողմնորոշում։ Խնդրում եմ, ուղղակի անտեսեք գնել-մնելների, լոսի քիսոների և նման հոգեխեղվածների ուղիղ եթերներն ու գրածները։ Սրանք մարդկանց տանում են գիտակցված զոմբիացման՝ առանց պետական շահի ու հանրային իմունիտետի։
Մի կողմից ադրբեջանական տեղեկատվական գրոհն է, մյուս կողմից սրանց էժանագին հայհոյանքն ու զառանցանքը։ Ու երկուսն էլ մարդկանց ոչ գիտակից հատվածին ուղղորդում են դեպի ադեկվատ աշխատող մարդկանց դեմ։
Հայհոյանքն ու ատելությունը ոչ մի լավ տեղ չեն տանում։ Արգելափակեք նման հիվանդներին ու աշխատանքի անցեք։ տեղեկացված լինելը կարևոր է, բայց չպետք է շեղվել ճանապարհից։ Միևնույն է, ձեր ֆեյսբուքյան մենամարտերից ու հայհոյանքներից մեր բանակը ոչինչ չի շահելու։