Ալեքս Մարգարյանը (63 կգ) հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է:
Բուլղարիայում կայացած մրցաշարի եզրափակչում հայ ըմբիշը 2:12 հաշվով պարտվեց մեծահասակների Ասիայի չեմպիոն Ուզբեկստանի ներկայացուցիչ Համլախանովին (Ուզբեկստան):