Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանքների և ուկրաինացի ժողովրդին ուղղված բարի խոսքերի համար։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր պետության տարածքային ամբողջականության և մեր երկրին տրամադրվող մարդասիրական օգնության համար»,-գրել է Զեելենսկին։
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել էր Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին՝ Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։