Քաղաքացիների վարքագծի կանոնները ռազմական գործողությունների ժամանակ. ՈՄԱ


Քաղաքացիների վարքագծի կանոնները ռազմական գործողությունների ժամանակ. ՈՄԱ
Սեպտեմբեր 13 03:24 2022

ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը հրապարակել է քաղաքացիների վարքագծի կանոնները ռազմական գործողությունների ժամանակ.

«Ձեր զինվորական հարազատների հետ մի՛ կապվեք։ Դուք վտանգում եք զինվորի կյանքը:

 

Հեռախոսով և կապի այլ միջոցներով մի՛ փոխանցեք զինվորների թվի, տեղաշարժի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի (նույնիսկ մոտավորապես, նույնիսկ հայերեն, նույնիսկ քողարկված) տվյալները։

 
 

Մի՛ տարածեք զինտեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր:

Մի՛ միջամտեք զինվորական անձնակազմի աշխատանքին, մի՛ փոխանցեք ապատեղեկատվություն կամ լրատվամիջոցներից ձեր իմացած լուրերը:

Թշնամու ռեսուրսներում խոսակցություններ մի՛ վարեք:

 
 

Եթե զինվորը քեզ չի կանչում, ուրեմն զբաղված է, սա իրերի հերթականությունն է։

 

Խուճապի մատնվելու կարիք չկա, սառնասրտություն պահե՛ ք»: