Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված


Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված
Սեպտեմբեր 12 13:20 2022

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում րտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի բակում կայանված ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրված։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի թիվ 18 փրկարար ջոկատի և թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։

 

Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգայն կենտրոնի օպերատիվ խումբը՝ Վելյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներասակրավորական խումբը։

Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ԱԻՆ կինոլոգը։ Կինոլոգն ու սակրավորը նշված հասցեում կայանված Toyota մակնիշի 06 HH 666 համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ զննել են, սակայն պայթուցիկ ոչ մի սարք չի հայտնաբերվել։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սա առաջին դեպքը չէ, երբ ահազանգ է ստացվում, որ նշված ավտոմեքենայի տակ պայթուցիկ է տեղադրված։

 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։