Հերոս Աժդահակի հայրը միացավ որդուն, սիրտը չդմացավ


Հերոս Աժդահակի հայրը միացավ որդուն, սիրտը չդմացավ
Սեպտեմբեր 12 12:07 2022

Սեպտեմբերի 10-ին կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս Աժդահակ Զավենի Կիրակոսյանի հայրը՝ Զավեն Կիրակոսյանը։ Հարազատները նշում են, որ որդու կորստին չդիմացավ, և հիմա հայր ու որդի միասին են։

Աժդահակ Զավենի Կիրակոսյանը 2 ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է Ապրիլյան քառօրյան, այդ է եղել պատճառը, որ նա, վրեժի ծարավով, արդեն 44-օրյայի առաջին իսկ օրը կամավոր մեկնել է առաջնագիծ։

 

Աժդահակը տիրապետում էր մարտեր վարելու կանոններին ու նրբություններին, միաժաանակ անչափ մեծ հավատ ուներ առ Աստված։ Աստվածաշունչը միշտ մոտն էր պահում, սաղմոսներ կարդում զնակից ընկերների համար և ասում՝ եթե նույնիսկ սմերչով հարվածեն, իրենց մահ չկա։

Սակայն Աժդահակը երկրային կյանքց հեռացավ իր իսկ ծննդան օրը։ Ի դեպ, 23- ամյակը հենց Շուշիում նշեց, իսկ հետո մեկնեց հատուկ առաջադրանքի, որի հետևանքով էլ հավերժի ճամփա բռնեց հերոսը։