SHAMSHYANcom-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են ստացվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 4-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետի տեղակալ Սարմեն Հարությունյանի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչ Ժորա Վարդանյանի միջև աշխատանքային բնույթի հարցերի շուրջ Բագրատաշենի մաքսային կետ-բաժանմունքի պետի (հերթափոխի) աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ժ․ Վարդանյանը հարվածել է Ս․ Հարությունյանին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև Ս․ Հարությունյանը նշված միջադեպի մասին հայտնել է Յուրիկ Հարությունյանին, և հետագա պարզաբանումներ նպատակով զանգահարել և Պտղավան-Բագրատաշեն ավտոճանապարհին գտնվող ավտոգազալցակայան է կանչվել Ժ․ Վարդանյանը։
Նույն օրը Ժամը 03։00-ի սահմաններում նշված գազալցակայան են ժամանել Ժ․ Վարդանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ ԳՏ բաժնի Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Օրբելի Թարմինյանը, Արամ Հայրապետյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ՄԴՊՎ շնագիտական կետ-բաժնի տեսուչ Սմբատ Հովսեփյանը։
Խոսակցութանը ներկա են գտնվել Տիգրան Հարությունյանը, Կարեն Մելիքյանը, Էդիկ Էվինյանը և Սիրեկան Ավետյանը։
Խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի, որի հետրանքով Ա․ Հայրապետյանը, Օ․ Թարմինյանը,Կ․ Մելիքյանը և Է․ Էվինյանը ստացել են մարմնական վնասվածքներ։
Որոշ ժամանակ անց Է․ Էվինյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։