Երեւանի բնակարաններից մեկում քույր ու եղբոր դիեր են հայտնաբերվել․ shamshyan.com


Երեւանի բնակարաններից մեկում քույր ու եղբոր դիեր են հայտնաբերվել․ shamshyan.com
Սեպտեմբեր 2 12:36 2022

Երեւանում երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն եւ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է, չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին։

Shamshyan.com կայքը տեղեկացնում է, որ ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում փականագործների օգնությամբ բացելով դուռը՝ պատշգամբի հատակին եւ լոգասենյակի հատակին հայտնաբերվել են դիեր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝ 57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։