«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են: «Փրկարարներն աշխատում են և՛ առաջին, և՛ երկրորդ հարկերում, նաև նկուղում: Եթե 1-2 տոկոսի հավանականություն էլ կա, որ այդտեղ կարող է լինել անհետ կորած քաղաքացու մասունքը, նայելու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը: Հիշեցնենք՝ անհետ կորած քաղաքացին Վանիկ Ամիրխանյանն է: ԱԻՆ խոսնակն այսօր հայտնեց, որ նույնականացվել է պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ |
