Լոռու մարզում, լոգարանում, հայտնաբերվել է տղամարդու կախված դի


Լոռու մարզում, լոգարանում, հայտնաբերվել է տղամարդու կախված դի
Օգոստոս 22 18:00 2022

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ գյուղի տներից մեկում կախված դի կա․ այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում՝ տան լոգարանում, կախված վիճակում հայտնաբերել են 40-ամյա Ս. Ա.-ի դին:

Քննիչի որոշմաբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: