«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած քաղաքացիներից մեկը նույնականացվել է


«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած քաղաքացիներից մեկը նույնականացվել է
Օգոստոս 22 14:20 2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող  քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։