Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ


Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ
Օգոստոս 21 18:00 2022

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։

 
Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Մերդինյանը հավաքեց 14.733 միավոր:

 

Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ-թափերի վարժությունում հավաքեց 14.033 միավոր և միայն 6-րդն է:

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը (օղակների վարժություն), և Արթուր Դավթյանը կմրցի նաև հենացատկի վարժությունում: