«Այսօր պետք է հանդիպեի ամուսնուս, սակայն նա ինձ փոխանցեց, որ ի վիճակի չէ տեղաշարժվել, նա հացադուլի մեջ է, ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, պահանջում է իրեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, որպեսզի բժիշկներկի հսկողության տակ գտնվի, սակայն չեն տեղափոխում»,- Forrights.am-ին պատմում է Արամվիր ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հայկ Վարդանյանի կինը՝ Մարգարիտան; Կինն ասում է, որ ամուսնու վիճակը ծանր է, ձայնը փոխվել է, դժվարությամբ է խոսում, 10 կիլոգրամից ավել նիհարել է։ Դատապարտյալ Հայկ Վարդանյանի հացադուլի 20-րդ օրն է: «Վիճակը շատ ծանր է, ունի միզածորանի հետ կապված խնդիրներ, շաքարային դիաբետ, 200, 220-ի հասնող ճնշում, վիրահատության ժամանակ անգամ հասել է 250-ի: Ունի նաև լյարդի ցերոզ, վիրահատել են ադենոման ու պոչկաները»-խիստ մտահոգված պատմում է Հայկի կինը։ Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ը Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը մեզ հայտնեց, որ կնոջ նկարագրած ծանր վիճակը չկա; Հիմա վիճակը նորմալ է, քաշն էլ ընդամնեը պակասել է 11 կիլոգրամ; Ուներ ընդամենը նյարդային թեթևակի լարված վիճակ, որի համար նշանակվել են հանգստացնողներ, որից նա հրաժարվել է: Մեր հարցին, թե դատապարտյալների հիվանդանոց չե՞ն տեղափոխելու, ՊՕԱԿ-ի տեղակալը հայտնեց, որ նման ցուցում չունեն: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
|