Գոռ Սարկիսյանի մայրը պատմել է, թե ինչպես և ինչ տրամադրվածությամբ է իր տղան բանակ գնացել։ Գոռը Ռուսաստանի քաղաքացի էր, իսկ ընտանիքը Գրին քարտ էր շահել։ Գոռն ուներ բոլոր հնարավորությունները, որ խուսափեր զինծառայությունից։
Տղան պնդել է, որ ցանկանում է ծառայել, որ հայրենիքին պարտքը տված լինի ու հոգին հանգիստ լինի։ Մայրը նշում է, որ Գոռը հայրենասիրություն էր ժառանգել հորից, որը Շուշիից է։ Մայրը ցավով է խոսում որդու հայրենասիրության մասին։
Գոռը երկու ամսվա ծառայող էր, երբ մարտերը սկսվում են։ Գոռը մորը խաբել է՝ ասելով, թե իրենք բունկեռում են։ Մինչդեռ մայրը հետո իմացել է, որ տղան քսաներկու օր հերոսաբար պայքարել է քանակապես իրենց գերազանցող հակառակորդի դեմ։
Գոռը, լինելով մարզիկ, հոգեպես ամուր ու ճիշտ դաստիարակություն էր ստացել։ Գոռի մայրիկի հուզիչ պատմությունները ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ, որտեղ կարող եք իմանալ նաև փոքր Գոռի մասին։