Ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ. Ռուբեն Մխիթարյան


Ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ. Ռուբեն Մխիթարյան
Օգոստոս 12 10:42 2022

Ժողովուրդը մեղավոր չի, որ 2018-ի մայիսին Դաշնակցությունը ու ԲՀԿ-ն շատ լավ ճանաչելով, թե ով է Նիկոլը, իրենց ձայներով ապահովեցին դրա վարչապետությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը.

«Ժողովրդին պետք է բուժել: Ժողովրդից պետք է ներեղություն խնդրել նախկին բոլոր սխալների համար ամեն օր, օրը 10 անգամ: Ժողովրդի հետ պետք է նստել ու դեմ առ դեմ խոսել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ դուք 30 տարի թույլ եք տվել, որ իրեն խաբեն: Ժողովուրդը մեղավոր չէ, որ իր աչքի առաջ անարդար բաներ են կատարվել:

 

Ժողովուրդը մեղավոր չէ, որ անգրագետները դարձել են միլիոնատեր, իսկ գրագետները կողքի են քաշվել: Ժողովուրդը մեղավոր չէ, որ պատմությունը իրեն ներկայացրել եք միայն ձեզ ձեռնատու կողմից: Ժողովուրդը մեղավոր չէ, որ Քիմ Քարդաշյանի մարմինը տեսել է, իսկ Աղավնոն՝ ոչ: Ժողովուրդը մեղավոր չի, որ 2018-ի մայիսին Դաշնակցությունը ու ԲՀԿ-ն շատ լավ ճանաչելով, թե ով է Նիկոլը, իրենց ձայներով ապահովեցին դրա վարչապետությունը: Ժողովուրդը մեղավոր չի, որ մտածում է, որ ԴՈՒՔ ԲՈԼՈՐԴ ՁԳՏՈՒՄ ԵՔ ՄԻՄԻԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ: Եթե դուք հաճախ եք օգտագործում շաբլոնային «մեր ժողովուրդը իմաստուն է» արտահայտությունը, գուցե այդ հարցում է՞լ է ճիշտ ժողովուրդը:

Ժողովուրդը մեղավոր չի, որ դուք տարբեր լեզուներով եք խոսում: Ձեր հայերենները տարբեր է: Ձեր ցանկությունները տարբեր է: Ձեր երազանքներն ու նպատակները տարբեր է: Բայց ձեր վախճանն է նույնը լինելու: Ցավոք»: